Ռիո-2016. Արսեն Ջուլֆալակյանի մրցակիցը

01:25   14 օգոստոսի, 2016

Ռիոյի Օլիմպիական խաղերում տեղի է ունեցել հունահռոմեական ըմբշամարտի 75 կգ քաշայինների վիճակահանությունը: Հայաստանի հավաքականի առաջատարներից, աշխարհի չեմպիոն, 29-ամյա Արսեն Ջուլֆալակյանը պայքարը կսկսի նախնական փուլից:

Նրա մրցակիցը կլինի Բուլղարիայի ներկայացուցիչ, 24-ամյա Դանիել Ալեքսանդրովը: 1/16 եզրափակիչի մենամարտը նախատեսված է Երեւանի ժամանակով 17:00-ից:

1/8 եզրափակիչում կգոտեմարտեն 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի 75 կգ քաշայինների չեմպիոն, ռուսաստանցի Ռոման Վլասովը եւ Լոնդոնի Օլիմպիական խաղերում 66 կգ քաշայինների չեմպիոն, հարավկորեացի Կիմ Հյոն Վուն, որը փոխել է քաշային կարգը:

Արսեն Ջուլֆալակյան, ըմբշամարտ, հունահռոմեական ոճ, 75 կգ քաշային կարգ

Ծնվել է 1987 թվականի մայիսի 8-ին, Գյումրիում:

Արսեն Ջուլֆալակյանը ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից է, 2009 թվականի Եվրոպայի չեմպիոն է, 2010 թ. աշխարհի փոխչեմպիոն, 2009-2010 թթ. աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր, 2011 թ. աշխարհի բրոնզե մեդալակիր, 2012 թ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2012 թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, 2013 թ. աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2014 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն: 

Օլիմպիական փոխչեմպիոնը 2012-ին պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայութունների համար» երկրորդ աստիճանի, իսկ 2014-ին՝ «Հայրենիքին մատուցած ծառայութունների համար» առաջին աստիճանի մեդալներով:

2012 թվականին ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ:

Ռիո-2016-ը Արսեն Ջուլֆալակյանի երրորդ Օլիմպիական խաղերն են:

Անձնական մարզիչն է Սամվել Գեւորգյանը:

Ռիո-2016-ի ուղեգիրը նվաճել է Մոնղոլիայում տեղի ունեցած վարկանիշային մրցաշարում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.