Ռիո-2016. Էնդի Մարեյն ու Խուան Մարտին Դել Պոտրոն եզրափակիչում են

00:43   14 օգոստոսի, 2016

Ռիոյի Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մենախաղի չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն բրիտանացի Էնդի Մարեյն ու արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոն:

2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն Էնդի Մարեյը կիսաեզրափակիչում 6:1, 6:4 հաշվով առավելության հասավ ճապոնացի Կեի Նիսիկորիի նկատմամբ:

Դել Պոտրոն ուժեղ էր իսպանացի Ռաֆայել Նադալից: Արգենտինացին հաղթանակ տարավ 5:7, 6:4, 7:5 հաշվով:

Եզրափակիչը օգոստոսի 14-ին է: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։