Ռիո-2016. 19-ամյա Լեդեկիի չորրորդ ոսկին՝ աշխարհի ռեկորդով

09:33   13 օգոստոսի, 2016

Ամերիկուհի Կետի Լեդեկին Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում չորրորդ ոսկե մեդալը նվաճեց կանանց ազատ ոճի 800 մետրում: 19-ամյա մարզուհին նաեւ սահմանեց աշխարհի ռեկորդ՝ գրանցելով 8.04,79 արդյունք:

Արծաթե մեդալակիր դարձավ բրիտանուհի Ջազմին Կարլինը, իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ հունգարացի Բոլգարկա Կապաշին:

Կետի Լեդեկին Ռիո-2016-ում չեմպիոնի տիտղոսը նվաճել էր նաեւ ազատ ոճի 200 եւ 400 մետրի մրցումներում ու ԱՄՆ-ի թիմին օգնել էր հաղթել 4х200 մետր փոխանցումալողում:

Ռիո-2016, լող

Կանայք, ազատ ոճ, 800 մետր

1. Կետի Լեդեկի (ԱՄՆ) – 8.04,79 (աշխարրհի ռեկորդ)

2. Ջազմին Կարլին (Մեծ Բրիտանիա) – 8.16,17

3. Բոլգարկա Կապաշ (Հունգարիա) – 8.16,37



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։