03:09 13 օգոստոսի, 2016Ռիոյի Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը պոկում վարժությունից հետո չկարողացավ շարունակել պայքարը: 85 կգ քաշայինների առաջին վարժությունում Առաքել Միրզոյանը երկրորդ փորձից բարձրացրեց 158 կգ, սակայն երրորդ փորձին չմոտեցավ: Նա ոտնաթաթի վնասվածք է ստացել:
Հրում վարժությունում Առաքել Միրզոյանը քաշ չի պատվիրել եւ չի շարունակի մրցելույթը:
Հիշեցնենք, որ 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերում Առաքել Միրզոյանը եւս չէր կարողացել ավարտել պայքարը՝ ստանալով 0:
Առաքել Միրզոյան, 85 կգ քաշային կարգ
Ծնվել է 1989 թվականի հոկտեմբերի 21-ին։
2009 թվականի աշխարհի փոխչեմպիոն է, նույն թվականի Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող։
Անձնական մարզիչն է հայրը՝ օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.