02:44 13 օգոստոսի, 2016Լարվածությունն էր պատճառը, որ պոկում վարժության 100 կգ-ն գցեցի: Հպարտ եմ, որ Ռիո-2016-ում ներկայացրեցի Հայաստանը՝ թեկուզ B խմբում:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռիո-2016-ի ծանրամարտի կանանց մրցաշարում 10-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի ներկայացուցիչ 18-ամյա Սոնա Պողոսյանը:
75 կգ քաշային ծանրորդուհին Ռիո-2016-ում հանդես եկավ B խմբում եւ երկամարտի 223 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը: Ընդհանուր պայքարում Սոնա Պողոսյանը 10-րդ տեղում է:
«Զբաղեցրի 10-րդ տեղը: Չէի ասի, թե շատ գոհ եմ իմ մասնակցությունից եւ արդյունքից: Արեցի այն, ինչ այս պահին կարող էի: Ուրախ եմ, որ հրում վարժությունում 1 կիլոգրամ ավելի բարձրացրեցի: Առաջին անգամ էի այդ կիլոգրամին մոտնում: Վերջին մարզումների ժամանակ 125 կգ էի բարձրացրել: Անկեղծ շատ լարված էի: Այդ լարվածությունն էր պատճառը, որ պոկում վարժության 100 կգ-ն գցեցի: Իսկ արդեն հրում վարժության ժամանակ հավաքվեցի ու հաղթահարեցի կիլոգրամները:
Այսօր ես շատ ուրախ էի ու հպարտ, որ թեկուզ B խմբում հնարավորություն էր ինձ տրվել ներկայացնել Հայաստանը: Ռիո-2016-ն ինձ համար մեծ փորձ կլինի հետագա Օլիմպիական խաղերում: Հաջորդ օլիմպիական պոկումն ու հրումը մեդալով կլինի»,- ասաց Սոնա Պողոսյանը:
Հիշեցնենք, որ հակադոպինգային կանոնադրության խախտման համար Հռիփսիմե Խուրշուդյանի հեռացումից հետո էր Սոնա Պողոսյանն ընդգրկվել օլիմպիական թիմ: Հայաստանը կանանց մրցաշարում ուներ երկու ուղեգիր:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.