18:06 12 օգոստոսի, 2016Ռիոյի Օլիմպիական ավանում պոկել են Ռուսաստանի դրոշները, իսկ հետո գողացել են:
«Այս մասնաշենքում միայն Ռուսաստանի պատվիրակությունն էր: Մենք ապրում ենք 16-րդ հարկում եւ կախել էինք Ռուսաստանի դրոշներ: Առավոտյան տեսանք, որ բոլոր ռուսական դրոշները պոկել, գցել են հատակին, հանգույցներով կապել: Մենք դարձյալ կախեցինք, բայց երեկոյան դրոշներն անհետացել էին:
Իմ մարզական կարիերայի ընթացքում երբեք այսպիսի մղձավանջ չեմ տեսել: Ռիոյում սուլում են ռուս մարզիկներին, ցուցադրաբար հրաժարվում են շնորհավորել մեդալակիրներին, ձեռք սեղմել»,- Ռուսաստանի հավաքականի անդամ, գեղալողորդուհի Ալեքսանդրա Պացկեւիչի խոսքը մեջբերում է kp.ru-ն:
Պացկեւիչը 2012թ. Լոնդոնի օլիմպիական չեմպիոն է, աշխարհի 11-ակի չեմպիոն: Ռիոյում գեղալողի մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 14-ին: Ռուսաստանը գլխավոր ֆավորիտն է:
Հիշեցնենք, որ դոպինգայի սկանդալների հետեւանքով Ռուսաստանի աթլետները, ծանրորդները, թիավարողների մի մասը եւ այլ մարզաձեւերի առանձին ներկայացուցիչներ զրկվել են օլիմպիական ուղեգրերից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.