Հենրիխ Մխիթարյանի գոլը՝ ընթացքից կատարած հարվածով լավագույն գոլերի թվում

17:12   12 օգոստոսի, 2016

Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է Գերմանիայի ավարտված առաջնությունում խփված 10 լավագույն գոլերն ընթացքից կատարած հարվածով:

9-րդ տեղում Դորտմունդի «Բորուսիայից» անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանի գեղեցիկ գոլն է «Հանովերի» դեմ խաղում:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում 52 խաղ էր անցկացրել բոլոր մրցաշարերում եւ դարձել է 23 գոլի եւ 29 գոլային փոխանցման հեղինակ: Նա խաղադաշտում անցկացրել էր 4383 րոպե:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.