Ռիո-2016. Ֆուտբոլի մրցաշարի 1/4 եզրափակիչի զույգերը

11:21   11 օգոստոսի, 2016

Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարում ավարտվել է խմբային փուլը եւ հայտնի են դարձել քառորդ եզրափակիչի զույգերը:

Մրցաշարի գլխավոր ֆավորիտներից բրազիլացիները կհանդիպեն Կոլումբիայի հավաքականին, իսկ գերմանացիների մրցակիցը կլինի Պորտուգալիան:

Արգենտինայի հավաքականը չհաղթահարեց խմբային փուլի արգելքը: Քառորդ եզրափակիչի խաղերը կանցկացվեն օգոստոսի 13-ին եւ 14-ին:

Ռիո-2016, տղամարդիկ, ֆուտբոլի մրցաշար, 1/4 եզրափակիչ

Օգոստոսի 13

Պորտուգալիա – Գերմանիա

Նիգերիա – Դանիա

Օգոստոսի 14

Հարավային Կորեա - Հոնդուրաս

Բրազիլիա – Կոլումբիա



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.