03:22 11 օգոստոսի, 2016Ռիոյի Օլիմպիական խաղերում ծանրամարտի մրցաշարի 77 կգ քաշայինների պայքարում 2016թ. Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը երկրորդ վարժության երկրորդ փորձի ժամանակ արմունկի վնասվածք ստացավ եւ չկարողացավ ավարտել մրցումը՝ մնալով առանց տեղի:
Պոկում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը 174 կգ արդյունքով գրավել էր երկրորդ տեղը՝ զիջելով միայն 2012թ. Լոնդոնի օլիմպիական չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, չինացի Լյու Սյաոյունին, որը բարձրացրեց 177 կգ՝ 1 կգ-ով բարելավելով աշխարհի ռեկորդը:
Հրում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը պայքարը սկսեց 195 կգ-ից: Առաջին մոտեցումը նրա մոտ չստացվեց: Երկրորդ փորձի ժամանակ 20-ամյա մարզիկը հետ գցեց ծանրաձողը եւ արմունկի ծանր վնասվածք ստացավ:
Չեմպիոն դարձավ Ղազախստանը ներկայացնող Նիջաթ Ռահիմովը՝ 379 կգ (165+214), որը անձնական ավելի ցածր քաշի շնորհիվ գերազանցեց չինացի Լյուին: 2012թ. օլիմպիական չեմպիոնը եւս հավաքեց 379 կգ (177+202) եւ գրավեց երկրորդ տեղը:
Անդրանիկ Կարապետյան, ծանրամարտ, 77 կգ քաշային կարգ
Ծնվել է 1995 թվականի դեկտեմբերի 15-ին, Վաղարշապատում։
Անդրանիկ Կարապետյանը պատանիների ու երիտասարդների աշխարհի չեմպիոն է, 2015-ի Եվրոպայի փոխչեմպիոն, 2015 թ․աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2016-ի Եվրոպայի չեմպիոն։ Մեկ անգամ եղել է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում։
Անձնական մարզիչն է Վիգեն Խաչատրյանը։









The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.