00:04 11 օգոստոսի, 2016Ռիոյի Օլիմպիական խաղերի ծանրամարտի կանանց մրցաշարում հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչ Նազիկ Ավդալյանը: 69կգ քաշայինների պոկում վարժությունում Եվրոպայի այս տարվա չեմպիոնը ցույց տվեց 107 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում բարձրացրեց 135 կգ: Երկամարտի 242 կգ արդյունքով Նազիկ Ավդալյանը գրավեց 5-րդ տեղը:
Չեմպիոնի տիտղոսը նվաճեց չինացի Յանմեյ Սյանը, որը երկամարտում հավաքեց 261 կգ՝ 116+145:
Արծաթե մեդալակիր դարձավ ղազախ Ժազիրա Ժապարկուլը՝ 259 կգ (115+144): Բրոնզե մեդալակիր դարձավ Եգիպտոսի ներկայացուցիչ Սառա Ահմեդը՝ 255 կգ (112+143):
Չորրորդ տեղը գրաված կոլումբացի Սոլիս Արբոլեդայի արդյունքն է 253 կգ (110+143):
Նազիկ Ավդալյան, ծանրամարտ, 69 կգ քաշային կարգ
Ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 31-ին, Գյումրիում։
2007, 2009 թվականների Եվրոպայի փոխչեմպիոն է, 2008 թ․Եվրոպայի չեմպիոն, 2009 թ․աշխարհի չեմպիոն, 2016 թ․Եվրոպայի չեմպիոն։ Մեկ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ (2009):
Ամուսնացած է, ունի որդի։
Անձնական մարզիչն է ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.