17:45 10 օգոստոսի, 2016Մեր տղաներն ուժեղ են եւ բոլոր հնարավորություններն ունեն այսօր հաղթելու։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռիոյից ասաց բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը։
Ռիո-2016-ի 5-րդ մրցումային օրը բռնցքամարտի մրցաշարում առաջին մենամարտերը կանցկացնեն 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եւ 56 կգ քաշային Արամ Ավագյանը:
Երեւանի ժամանակով 18:30-ին նախատեսվում է Արամ Ավագյանի մենամարտը, 19:30-ին՝ Հովհաննես Բաչկովինը:
«Արամ Ավագյանի մրցակիցը ճապոնացի Արաշի Մորիսականն է, Հովհաննես Բաչկովի մրցակիցը Վենեսուելան ներկայացնող Լուիս Մարտին Արկոնը։ Երկու բռնցքամարտիկներն են ուժեղ մրցակիցներ են։ Այստեղ թույլ բռնցքամարտիկ չկա։ Բայց մեր տղաներն էլ ուժեղ են եւ ոչնչով չեն զիջում իրենց մրցակիցներին։
Շատ լավ մարզումային փուլ ենք անցել թե հոգեբանորեն, թե ֆիզիկապես Արամ Ավագյանն ու Հովհաննես Բաչկովը պատրաստ են օլիմպիական ռինգ դուրս գալուն։ Նրանցից միայն պահանջվում է դուրս գալ ռինգ ու բռնցքամարտել։ Երկուսի տրամադրությունն էլ բարձր է, մարտական են տրամադրված», - ասաց Կարեն Աղամալյանը։
Ռիո-2016-ի 6-րդ մրցումային օրը՝ օգոստոսի 11-ին, հայ օլիմպիականներից մրցահաթակ դուրս կգա բռնցքամարտիկ 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, որը հաղթահարել էր առաջին շրջանի արգելքքը:
«Վաղը մրցահարթակ դուրս կգա Վլադիմիր Մարգարյանը։ Ինչպես գիտեք նրա մրցակիցը լինելու է Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի չեմպիոն, կուբացի Ռոնյել Իգլեսիասը։ Բայց այն փաստը, որ ռինգում մենամարտելու է օլիմպիական չեմպիոնի հետ, մեզ չի ընկճում։ Վլադիմիրի մրցակիցը Օլիմպիական չեմպիոն է դարձել 4 տարի առաջ։ Անցել է 4 տարի։ Պետք է դուրս գալ ռինգ ու շատ լավ մենամարտ անցկացնել։ Հույս ունեմ, որ օլիմպիական չեմպիոնին էլ կհաղթի Վլադիմիր Մարգարյանը»,- նշեց Կարեն Աղամալյանը։
Հիշեցնենք, որ 1/16 եզրափակիչում Վլադիմիր Մարգարյանը 3։0 առավելությամբ հաղթել էր Ֆիջիի ներկայացուցիչ Ուինսթոն Հիլին։
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.