17:10 10 օգոստոսի, 2016Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է 81 կգ քաշային ձյուդոիստ Խասան Խալմուրազեւին, որը Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 9-ին նվաճել էր ռուսների երրորդ ոսկե մեդալը:
«Հարգելի Խասան Մոգամեդովիչ, շնորհավորում եմ օլիմպիական ոսկու առթիվ: Ձեր կարիերայի առաջին Օլիմպիական խաղերում հասաք մեծ նվաճման: Այդպիսի հաջողությունը ձեր տաղանդի, բնավորության, տարիների քրտնաջան աշխատանքի վարձատրությունն է: Եվ, իհարկե, հատուկ շնորհակալություն մարզիչներին ու հարազատներին, որոնք մեծ դերակատարում ունեն Ձեր հաղթանակում: Նորանոր հաջողություններ ու ամենայն բարիք եմ մաղթում Ձեզ»,- նախագահի խոսքը մեջբերում է Կրեմլի կայքը:
Հիշեցնենք, որ Ռիո-2016-ում Ռուսաստանի թիմից ոկսե մեդալ են նվաճել նաեւ 60 կգ քաշային ձյուդոիստ Բեսլան Մուդրանովը եւ հայազգի սուսերամարտիկ Յանա Եգորյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.