Ռիո-2016. Ֆրանսիացի թենիսիստը օլիմպիական հավաքականից հեռացվել է վարքի պատճառով

14:44   10 օգոստոսի, 2016

Ֆրանսիացի թենիսիստ Բենուա Պերն օլիմպիական հավաքականից հեռացվել է Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող Խաղերում: Այդ մասին հայտնել է նախկին թենիսիստ, Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի աշխատակից Արնո Դի Պասկուալեն: Նրա խոսքով՝ ֆրանսիացիները նման որոշում են կայացրել թենիսիստի ոչ մարզական վարքի պատճառով:

«Մենք նրա հետ բազմիցս քննարկել ենք իր պահելաձեւն ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ Օլիմպիական խաղերի պես մրցաշարերում»,- Պասկուալեի խոսքը մեջբերում է sport365-ը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.