Յանա Եգորյան. Անսահման երջանիկ եմ, մարզումների տարիներն ապարդյուն չանցան

02:50   9 օգոստոսի, 2016

Ռիոյի Օլիմպիական խաղերի նորընծա չեմպիոն, ռուսաստանցի սուսերամարտիկ Յանա Եգորյանը մեկնաբանել է հաղթանակը: Թրամարտի կանանց անհատական պայքարի եզրափակիչում Յանա Եգորյանը 15:14 հաշվով պարտության է մատնել Լոնդոնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սոֆյա Վելիկայային:

«Անսահման երջանիկ եմ: Աշխատել եմ, ձգտել եմ, մարզումների տարիներն ապարդյուն չանցան: 14:14 հաշվի ժամանակ գլխավորը հաջողությունն է: Սոնյան իմ կուռքն է սուսերամարտում: Ես հրաշալի գիտեմ, թե ինչքան ծանր է լինել երկրորդը:

Ես շատ հուզական եմ, բազմիցս ցանկություն է եղել հեռանալ՝ ոտքերս չեն աշխատում, գլուխս չի աշխատում, ամեն ինչ ցավում է, բայց կան երկրպագուներ, որոնք հսկայական աջակցություն են ցուցաբերել: Նրանք ինձ շատ են ներշնչել: Մարզիչն էլ է շատ օգնել, ուղղություն ցույց տվել»,- Յանա Եգորյանի խոսքը մեջբերում է Sport-express-ը:

1993 թվականին Երեւանում ծնված եւ 6 տարեկանում ընտանիքի հետ Ռուսաստան տեղափոխված Յանա Եգորյանը նաեւ 2015թ. աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի քառակի չեմպիոն, սակայն այդ տիտղոսները նվաճել է թիմային պայքարում:

Ռիո-2016. 31-րդ Օլիմպիական խաղեր

Թրամարտ, անհատական, կանայք FencingՍուսերամարտ

Russian Federation Ռուսաստան
1. Յանա Եգորյան
Russian Federation Ռուսաստան
2. Սոֆյա Վելիկայա
Ukraine Ուկրաինա
3. Օլգա Խարլան


© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։