00:19 9 օգոստոսի, 2016ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի չորրորդ տուրում առաջինն ավարտվել է Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանի եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի դիմակայությունը: 30-րդ քայլին գրոսմայստերները համաձայնել են ոչ ոքի արդյունքի:
Լեւոն Արոնյանը վաստակել է 2.5 միավոր եւ ընթացիկ առաջատարն է: Կարուանան ունի 2 միավոր:
Տուրի մյուս պարտիաները շարունակվում են. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա), Դին Լիրեն (Չինաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Ուեսլի Սո (ԱՄՆ) - Անիշ Գիրի (Հոլանդիա), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան):
Լեւոն Արոնյանին շրջանցելու հնարավորություն ունեն երեք հնարավորից երկուական միավոր վաստակած Սոն, Անանդը եւ Տոպալովը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.