Ռիո-2016. Սերենա եւ Վինուս Ուիլյամս քույրերը պարտվեցին մեկնարկում

18:03   8 օգոստոսի, 2016

Ռիոյի Օլիմպիական խաղերի թենիսի կանանց զուգախաղում պարտություն են կրել 2000թ. Սիդնեյի, 2008թ. Պեկինի, 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոններ Վինուս եւ Սերենա Ուիլյամս քույրերը: ԱՄՆ-ի զույգն առաջին շրջանում 3:6, 4:6 հաշվով պարտվել է Չեխիան ներկայացնող Լյուսի Շաֆարժովային եւ Բարբարա Ստրիցովային:

«Չէի ասի, որ կոտրված եմ այս պարտությունից հետո: Մենք շանս ունեինք պայքարել մեր երկրի համար: Արեցինք այն ամենը, ինչ կարող էինք: Մենք այնքան շատ ոսկե մեդալներ ենք նվաճել զուգախաղում, որ անհավանական է»,- Սերենա Ուիլյամսի խոսքը մեջբերում է BBC-ն:

36-ամյա Վինուս Ուիլյամսը դուրս է մնացել նաեւ մենախաղի մրցաշարից, իսկ 34-ամյա Սերենա Ուիլյամսը շարունակում է պայքարը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.