16:35 8 օգոստոսի, 2016Պորտուգալիայի կրթության նախարար Տիագո Բրանդաո Ռոդրիգեսին թալանել են Ռիո դե Ժանեյրոյի փողոցներից մեկում, հաղորդում է ABC-ն:
Նախարարը Պորտուգալիայի պատվիրակության հետ Բրազիլիա է ժամանել Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի համար: Նրան կողոպտող անձը սպառնացել է դանակով՝ պահանջելով դրամապանակը, բջջային հեռախոսն ու փողերը: Դրանից հետո կողոպտիչին կանգնեցրել են տեղի բնակիչները, իսկ հետո ոստիկանները ձերբակալել են նրան: Տիագո Բրանդաո Ռոդրիգեսի խոսքով՝ նա վախեցել է հարձակման պահին, սակայն բնակիչներն օգնության են հասել նրան: Նախարարը պատմել է, որ արդեն չորրորդ անգամ է Ռիոյում եւ միշտ անվտանգ է զգացել այդ քաղաքում:
Ռիո դե Ժանեյրոյում արդեն գրանցել են կողոպուտի բազմաթիվ դեպքեր: Ավելի վաղ Օլիմպիական խաղերի ավանից թալանել էին դանիացիների ու ավստրալացիների սենյակները: News Corporation-ի Ավստրալացի ֆոտոլրագրող Բրետ Կոստելոյից էլ Ռիոյի սրճարաններից մեկում գողացել էին 40 հազար դոլար արժողությամբ տեխնիկան:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.