10:02 8 օգոստոսի, 2016Ամերիկացի լեգենդար լողորդ Մայքլ Ֆելփսը դարձել է 19-ակի օլիմպիական չեմպիոն: Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերում 31-ամյա մարզիկն ԱՄՆ-ի թիմին օգնել է ոսկե մեդալ նվաճել կրոլի 4х100 փոխանցումալողում: Ֆելփսը թարմացրել է սեփական ռեկորդը Օլիմպիական խաղերում նվաճած ոսկե մեդալների ցուցանիշով (19 ոսկի):
Այս լողաձեւում արծաթե մեդալը նվաճել են Ֆրանսիայի լողորդները, իսկ ավստրալացիները դարձել են բրոնզե մեդալկիր:
Ռիո-2016, տղամարդիկ, լող
Կրոլ, 4х100 փոխանցումալող
1. ԱՄն - 3:09.92
2. Ֆրանսիա - 3:10.53
3. Ավստրալիա - 3:11.37
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.