Ռիո-2016. Վլադիմիր Մարգարյանի հաղթական մեկնարկը

01:20   8 օգոստոսի, 2016

Ռիոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում ռինգ դուրս եկավ Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը: 69 կգ քաշային կարգում հաղթական մեկնարկ վերցրեց Վլադիմիր Մարգարյանը:

25-ամյա հայ մարզիկը 1/16 եզրափակիչում մրցեց Ֆիջիի ներկայացուցիչ, 22-ամյա Ուինսթոն Հիլի հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով:

Երկրորդ մենամարտում Վլադիմիր Մարգարյանի մրցակիցը կլինի չեմպիոնի գլխավոր հավակնորդներից կուբացի Ռոնիել Իգլեսիասը, որը 64 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն է դարձել Լոնդոն-2012-ում: Մենամարտը տեղի կունենա օգոստոսի 11-ին:

Հիշեցնենք, որ բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը 49 կգ քաշայինների մեկնարկային մենամարտում 27:30 (0:3) հաշվով պարտվել է իսպանացի Սամուել Հարմոնա Հերերային եւ լքել պայքարը:

Ռիո-2016-ի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի հավաքականից հանդես կգան նաեւ Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ) եւ Հովհաննես Բաչկովը (64 կգ):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.