Ռիո-2016. Կոսովոյի ոսկե նորամուտը

00:47   8 օգոստոսի, 2016

Առաջին անգամ Օլիմպիական խաղերի մասնակցող Կոսովոն նվաճեց առաջին ոսկե մեդալը: Ռիո-2016-ի ձյուդոյի կանանց մրցաշարում Մայիլինդա Կելմենդին հավասարը չուներ 52 կգ քաշային կարգում: Եզրափակիչում նա պարտության մատնեց Իտալիայի ներկայացուցիչ Օդետե Ջիուֆրիդային:

Կելմենդին երկրորդ անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին: Լոնդոն-2012-ում նա ներկայացնում էր Ալբանիան: Կելմենդին նաեւ աշխարհի կրկնակի չեմպիոն է:

Բրոնզե մեդալների արժանացան ճապոնացի Միսատո Նակամուրան եւ ռուսաստանցի Նատալյա Կուզյուտինան: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.