19:32 7 օգոստոսի, 2016Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարը սկսեցին սպորտային մարմնամարզության կանանց մրցաշարի մասնակիցները: Որակավորման մրցմանը մասնակցեց նաեւ Հայաստանի ներկայացուցիչ, ամերիկահայ Հուռի Գեբեշյանը: Մեկնարկը հայկական սպորտի համար պատմական է, քանի որ առաջին անգամ է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացված սպորտային մարմնամարզության կանանց պայքարում:
Հուռի Գեբեշյանը հանդես եկավ հավասարակշռության գերանի մրցաշարում եւ որակավորման փուլում հավաքել է 13.266 միավոր: Սա առայժմ 13-րդ արդյունքն է: Որակավորման փուլը շարունակվում է, եզրափակիչի 24 մասնակիցները հայտնի կդառնան ավելի ուշ:
Հիշեցնենք, որ նժույգի վարժության որակավորման փուլում Եվրոպայի գործող չեմպիոն, աշխարհի 2015թ. առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը հավաքել է 15.583 միավոր եւ զբաղեցրել չորրորդ տեղը՝ դուրս գալով եզրափակիչ:
Արթուր Դավթյանը հենացատկում գրանցել է 14.566 միավորով եւ գրավելով 11-րդ տեղը՝ լքելով պայքարը: Որակավորման փուլից եզրափակիչ են դուրս գալիս 1-8-րդ տեղերը գրաված մարմնամարզիկները: Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 14-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.