Sinquefield Cup. Լեւոն Արոնյանն ուժեղ էր Պյոտր Սվիդլերից

15:54   7 օգոստոսի, 2016

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցել է ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ եւ առավելության է հասել 54-րդ քայլում:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը պաշտպանում է անցած տարի այս մրցաշարում նվաճած հաղթողի տիտղոսը: Առաջին տուրում հայ գրոսմայստերը սեւերով ոչ ոքի էր խաղացել չինացի Դին Լիրենի հետ:

Երրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ամերիկացի Ուեսլի Սոի հետ:

Sinquefield Cup-2015, երկրորդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)`1:0

Լին Դիրեն (Չինաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0,5:0,5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 0,5:0,5

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0:1

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 1:0

Մրցաշարային դրությունը երկրորդ տուրից հետո. Արոնյան, Սո, Անանդ, Տոպալով՝ 1,5-ական, Նակամուրա, Կարուանա, Դին՝ 1-ական, Վաշյե-Լագրավ, Գիրի՝ 0,5-ական, Սվիդլեր՝ 0: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.