19:09 5 օգոստոսի, 2016Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերում գրանցվել է առաջին համաշխարհային ռեկորդը: Արդեն մեկնարկել է նետաձգության մրցաշարը: Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Վուջինը տղամարդկանց անհատական պայքարի առաջին փուլում 720 հնարավորից վաստակել է 700 միավոր:
Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր հարավկորեացի Լիմ Դոն Հենին, որը 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերում վաստակել էր 699 միավոր:
Ռիոյի Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը օգոստոսի 5-ին է եւ կսկսվի Երեւանի ժամանակով 03:00-ից (օգոստոսի 6):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.