17:48 5 օգոստոսի, 2016NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել Ռիո-2016-ի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ձեռք բերած Հայաստանի օլիմպիականներին: Օլիմպիական խաղերի մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը նվաճել է Ռիո-2016-ի հինգ ուղեգիր։
Գոռ Մինասյան, ծանրամարտ, +105 կգ քաշային կարգ
Ծնվել է 1994 թվականի հոկտեմբերի 27-ին, Գյումրիում։
Ամուսնացած չէ։
Հավաքականի գլխավոր մարզիչն է Փաշիկ Ալավերդյանը:
2015 թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, 2016 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող։
Գոռ Մինասյան
«Տարբեր մարզաձեւերում ինձ փորձել եմ՝ բռնցքամարտում, ըմբշամարտում, եւ արդյունքում կանգ եմ առել ծանրամարտի վրա։ Սիրեցի այս մարզաձեւը միանգամից։ 10 տարեկանից եմ սկսել մարզվել ծանրամարտով։ 2010 թվականից արդեն 6 տարի է՝ մեծ սպորտում եմ։ Ծանրամարտում ինձ գրավում է տղամարդկայնությունը, սա տղամարդու մարզաձեւ է, ուժ է պահանջում, հավասարակշռություն։ Իմ անձնական կարծիքով, ծանրամարտը կանացի մարզաձեւ չէ։


Առաջին անգամ Օլիմպիական խաղերին հետեւել եմ 2008-ին՝ Պեկինի Խաղերին։ Այդ ժամաակ դեռ չէի էլ պատկերացնում, որ մի օր կլինեմ Հայաստանի օլիմպիական թիմում։ Այժմ շատ ուրախ եմ, որ Ռիոյում ներկայացնելու եմ Հայաստանը ․ յուրաքանչյուր մարզիկի համար սա կյանքի ամենակարեւոր ստուգատեսն է, ամենաբարձր ու առանձնահատուկ։
Ես մասնակցում եմ Օլիմպիական խաղերին մեծ հույսով ու մեդալի ակնկալիքով»։
Ռուբեն Ալեքսանյան, ծանրամարտ, +105կգ քաշային կարգ
Ծնվել է 1990 թվականի մարտի 14-ին, Երեւանում։
Ամուսնացած չէ։
Անձնական մարզիչ՝ Գառնիկ Ալեքսանյան (հայրը):
2009 եւ 2010 թվականների Եվրոպայի փոխչեմպիոն է, Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող։


Ռուբեն Ալեքսանյան
«Ծանրամարով սկսել եմ զբաղվել 7 տարեկանից։ Հայրս էլ է ժամանակին զբաղվել ծանրամարտով, բայց չի շարունակել։ Դպրոց գնալու հետ հաճախել եմ նաեւ ծանրամարտի դահլիճ։
Մարզաձեւով զբաղվելիս նախեւառաջ այն պետք է սիրես, առանց սիրելու հաջողություններ չես ունենա երբեք։ Ծանրամարտը ես սիրեցի հենց սկզբից։
Ինձ համար էլ կարեւոր է Օլիմպիական խաղերին մասնակցելը։ Ուրախ եմ, որ Հայաստանի Օլիմպիական թիմի անդամ եմ։ Ռիոյի մրցահարթակում կպայքարենք մեր հնարավորությունների չափով»։
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.