Ռիո-2016. Հայաստանի դրոշը ծածանվում է օլիմպիական մայրաքաղաքում (ֆոտո)

09:12   3 օգոստոսի, 2016

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է երկու օր: Ռիոյի Օլիմպիական ավանում արդեն բնակվում են 120-ից ավելի երկրների ներկայացուցիչներ:

Օլիմպիական խաղերի մասնակից երկրների դրոշներն արդեն ծածանվում են Ռիոյի օլիմպիական ավանում: Բարձրացված է նաեւ Հայաստանի դրոշը: Սակայն Օլիմպիական ավանում Հայաստանի դրոշի բարձրացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 3-ին:

Ռիոյում է գտնվում Հայաստանի պատվիրակության անդամների հիմնական մասը՝ ծանրորդները, բռնցքամարտիկները, լողորդները, աթլետները, հրաձիգը: Օգոստոսի 1-ին Հայաստանի օլիմպիական հավաքականին են միացել նաեւ մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Հարություն Մերդինյանը, ովքեր Ռիոյի ոչ հեռու գտնվող Բլումենաու քաղաքում մեկնարկից առաջ վերջին ուսումնամարզական հավաքն էին անցկացնում հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ:  Շուտով հավաքականին կմիանա նաեւ ձյուդոյի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Հովհաննես Դավթյանը:

Օլիմպիական խաղերի բացմանը ներկա չեն լինի միայն հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբիշները: Նրանք օլիմպիական թիմին կմիանան օգոստոսի 9-ից:

Խաղերի մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին: Բրազիլիան Օլիմպիական տոն կնվիրի մարզասերներին մինչեւ օգոստոսի 21-ը: Հայաստանը կմասնակցի 33 օլիմպիականներով:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։