10:55 1 օգոստոսի, 2016Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը անցկացրել է հերթական մենամարտը՝ պաշտպանելով տիտղոսը:
Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած 10 ռաունդանոց մենամարտում Գերմանիան ներկայացնող 28-ամյա մարզուհին միավորներով հաղթել է խորվաթ Նեւենա Միկուլիչին:
Կենտիկյանը 36-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում, որում կրել է նաեւ 2 պարտություն: Նա նախորդ մենամարտն անցկացրել էր 2015 թվականի հոկտեմբերի 4-ին՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով մեքսիկացի Սուսանա Կրուզ Պերեսին:



The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.