21:05 28 հուլիսի, 2016Սլովակիայում ընթացող շախմատի մինչեւ 16 տարեկանների Համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցել է Հնդկաստանի թիմի հետ եւ առավելության է հասել 2.5:1.5 հաշվով: Հայաստանի հավաքականը 12 միավորով (5 հաղթանակ, 2 ոչ ոքի, 1 պարտություն) երրորդ տեղում է: Նույնքան միավոր ունի նաեւ չորրորդ տեղում ընթացող Բելառուսը:
Առաջատարը Իրանի հավաքականն է, որը 8 տուրից հետո վաստակել է 15 միավոր: Երկրորդ տեղում Ռուսաստանի թիմն է՝ 13 միավոր:
Հայաստանի հավաքականում ընդգրկված են Հայկ Մ. Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը եւ Արփինե Գրիգորյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.