Ռիո-2016. Ռոջեր Ֆեդերերը չի մասնակցի Խաղերին

09:19   27 հուլիսի, 2016

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է, որ չի մասնակցի Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերին եւ կավարտի մրցաշրջանը: Նա կվերադառնա միայն 2017-ին: Այդ մասին Ֆեդերերը գրել է Ֆեյսբուքում:

Պատճառը 34-ամյա մարզիկի առողջական խնդիրներն են: Փետրվարին ծնկահոդի վիրահատությունից հետո Ֆեդերերը կարողացավ վերականգնվել, սակայն Ֆրանսիայի բաց առաջնությունից առաջ դարձյալ վիրահատական միջամտության կարիք եղավ, եւ նա բաց թողեց «Ռոլան Գարոսը»:

Ուիմբլդոնում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 17-ակի չեմպիոնը հասավ կիսաեզրափակիչ, սակայն պարտվեց կանադացի Միլոշ Ռաոնիչին: Այժմ նույն վնասվածքը հարցականի տակ է դնում թենիսիստի կարիերայի շարունակությունը: Ֆեդերերը որոշել է այս տարի այլեւս կորտ դուրս չգալ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։