16:56 26 հուլիսի, 2016ՈւԵՖԱ-ն պատժամիջոցներ է կիրառել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ: Պատճառը մայիսին Բաքվում տեղի ունեցած Եվրոպայի պատանեկան առաջնության Ադրբեջան - Բելգիա հանդիպման ժամանակ ադրբեջանցի երկրպագուների ռասիստական բնույթի վանկարկումներն են, հաղորդում է haqqin.az-ը:
Բողոքը ներկայացրել էր բելգիական կողմը: Ադրբեջանական կողմը չի ընդունել մեղադրանքները, սակայն ՈւԵՖԱ-ն Ադրբեջանի հավաքականներից մեկի հաջորդ պաշտոնական հանդիպման ժամանակ փակ կպահի 300-ից ոչ պակաս տեղով տրիբունան: Այդ հատվածում փակցված կլինի No to Racism գրությամբ պաստառ: Դա տեղի կունենա սեպտեմբերի 6-ին կայանալիք Եվրո-2017-ի ընտրական մրցաշարի Ադրբեջան - Ֆարերներ երիտասարդական հավաքականների հանդիպման ժամանակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.