13:29 21 հուլիսի, 2016Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի թիմը նվաճել է մեկ ոսկե, երեք արծաթե, երկու բրոնզե մեդալ եւ թիմային հաշվարկում գրավել չորրորդ տեղը:
63 կգ քաշային Արման Անդրեասյանը եզրափակիչում 4:3 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին եւ նվաճել ոսկե մեդալ:
46 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը, 54 կգ քաշային Արսեն Հարությունյանը եւ 58 կգ քաշային Վազգեն Թեւանյանը պարտվել են եզրափակիչում:
Հուլիսի 23-24-ին մրցագորգ դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.