«Երեւանի կիսամարաթոնին» մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել

14:22   19 հուլիսի, 2016

Երեւանի քաղաքապետարանը «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ հոկտեմբերի 16-ին մայրաքաղաքում կանցկացնի «Երեւանի կիսամարաթոն» վազքի միջազգային ավանդական մրցումը։ 

«Երեւանի կիսամարաթոնը» կմեկնարկի ժամը 08:30-ին, Հանրապետության հրապարակից եւ կշարունակվի մինչեւ 13:30-ը՝ ընդգրկելով 21,1 կմ վազքատարածություն: Անցնելով Մ. Նալբանդյան, Վարդանանց, Ալ. Մանուկյան, Ավ. Իսահակյան փողոցներով եւ Կասկադ համալիրով՝ վազորդները կշարունակեն երթուղին դեպի Մոսկովյան, Մ. Սարյան փողոցներ, այնուհետ Լեոյի, Հ. Պարոնյան, Ձորափի փողոցներով (մինչեւ Դավթաշենի կամուրջ), Հրազդանի կիրճով, Հաղթանակի կամրջով, Արգիշտի, Իտալիայի, Վ. Սարգսյան փողոցներով՝ մրցավազքը եզրափակելով մեկնարկային վերջնագծում: 

Սկսնակների համար սահմանված է 5 եւ 10 կմ, իսկ երեխաները կմասնակցեն 1 կմ վազքին: Փորձառու վազորդները կհաղթահարեն ամբողջ` 21,1 կմ վազքուղին: Երեւանի կիսամարաթոնին կկարողանա մասնակցել մինչեւ 3000 սիրողական ու փորձառու վազորդ: Սպասվում է ակտիվ մասնակցություն նաեւ Ռուսաստանից, եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Վրաստանից, հայտնում են քաղաքապետարանից:

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ այցելելով www.armeniamarathon.org կամ www.yerevan21.am կայքեր: 

Վազքուղին չափագրելու է Մարաթոնների եւ վազքի միջազգային միությունը (AIMS) եւ կստանա միջազգային կարգավիճակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։