10:51 17 հուլիսի, 2016Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Բիրմինհեմ քաղաքում վարկանիշային մենամարտ է անցկացրել 25-ամյա մեքսիկացի Սերխիո Ֆրիաս Գուտիերեսի հետ:
8 ռաունդից բաղկացած մենամարտում 40-ամյա Վիկ Դարչինյանը պարտություն է կրել արդեն երկրորդ ռաունդում ենթարկվելով նոկաուտի:
Վիկ Դարչինյանը 52-րդ մենամարտն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում: Նա կրեց 6-րդ պարտությունը: Նախորդ երկու մենամարտերում Վիկ Դարչինյանը հաղթանակ էր տարել:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.