Հենրիխ Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզմանը (ֆոտոշարք)

16:40   13 հուլիսի, 2016

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն սկսել է մարզումներն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։

Անգլիայի 20-ակի չեմպիոնի կայքը ներկայացրել է Ժոզե Մոուրինյոյի թիմի հերթական մարզման ֆոտոռեպորտաժը։

Հիշեցնենք, «Մանչեսթեր Յունայթեդը» Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ առաջին անգամ հանդես կգա հուլիսի 16-ին DW Stadium-ում՝ ընկերական խաղ անցկացնելով անգլիական «Ուիգանի» հետ: Սպասվում է, որ այդ հանդիպմանը մասնակցելու է նաեւ Դորտմունդի «Բորուսիայից»  տեղափոխված Մխիթարյանը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.