10:44 13 հուլիսի, 2016Մեսութ Օզիլը ճանաչվել է աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականի՝ Ֆրանսիայում կայացած Եվրո-2016-ի լավագույն ֆուտբոլիստ, գրում է Bild-ը:
Հարցման արդյունքում Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպանը ստացել է ձայների 25.2 տոկոսը՝ շրջանցելով «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգին (23,1 տոկոս) ու Մադրիդի «Ռեալի» հենակետային Տոնի Կրոսին (18,9 տոկոս):
Եվրո-2016-ում Օզիլը մասնակցել է գերմանացիների բոլոր՝ 6 խաղերին եւ դարձել մեկ գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ, իսկ Բունդեսթիմը կիսաեզրափակիչում 0:2 հաշվով պարտվել էր Ֆրանսիայի հավաքականին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.