Չեմպիոնների լիգա. Բրենդան Ռոջերսի առաջին խաղում «Սելթիկը» պարտվել է կիսապրոֆեսիոնալ թիմի (ֆոտոշարք)

09:14   13 հուլիսի, 2016

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում շոտլանդական «Սելթիկը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով սենսացիոն պարտություն է կրել Ջեբրալթարը ներկայացնող «Լինքոլն Սիթի» կիսապրոֆեսիոնալ թիմից: Դաշտի տերերը միակ գոլը խփել են երկրորդ խաղակեսի սկզբնամասում:

Դա «Սելթիկի» առաջին խաղն էր «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի գլխավորությամբ: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին Գլազգոյում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։