Չեմպիոնների լիգա. Աբրահամ Խաշմանյանը «Դինամոյի» ու «Ալաշկերտի» շանսերը գնահատել է 50-50

12:35   12 հուլիսի, 2016

Ֆուտբոլի Հայաստանի նորընծա չեմպիոն «Ալաշկերտի» եւ Թբիլիսիի «Դինամոյի» միջեւ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղի նախօրեին կայացել է 2 թիմերի գլխավոր մարզիչների նախախաղային ասուլիսը:

Վրացական ակումբի գլխավոր մարզիչ Յուրայ Յարաբեկը երկրպագուներին կոչ է արել գնալ ստադիոն, քանի որ Հայաստանից բազմաթիվ երկրպագուներ են ժամանել Թբիլիսի: 

«Ալաշկերտը» գլխավորող Աբրահամ Խաշմանյանն էլ թիմերի շանսերը գնահատել է 50-50:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում «Դինամո» - «Ալաշկերտ» խաղը կկայանա հուլիսի 12-ին Բորիս Պայչաձեի անվան ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին: Հանդիպումը կսպասարկի ռումինական մրցավարական բրիգադը՝ Սեբաստիան Կոլտեսկուի գլխավորությամբ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։