Ռիո-2016. Փաշիկ Ալավերդյանը հրապարակեց օլիմպիական թիմի կազմը

22:17   11 հուլիսի, 2016

2016թ. Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդես կգա հինգ մարզիկներով: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հրապարակել է հիմնական մասնակիցների եւ մեկ պահեստայինի անունները:

Հայաստանի հավաքական

Անդրանիկ Կարապետյան (77 կգ), Առաքել Միրզոյան (85 կգ), Սիմոն Մարտիրոսյան (105 կգ) Ռուբեն Ալեքսանյան (+105 կգ), Գոռ Մինասյան (+105 կգ):

Պահեստային՝ Վանիկ Ավետիսյան (69 կգ):

Օլիմպիական խաղերի բացման արարողությունը օգոստոսի 5-ին է:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.