17:12 11 հուլիսի, 2016Ֆրանսիայում ավարտված ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում խաղադաշտում ամենաշատ ժամանակ անցկացրել է Պորտուգալիայի հավաքականի դարպասապահ Ռուի Պատրիսիուն, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Լիսաբոնի «Սպորտինգի» 28-ամյա դարպասապահը Եվրո-2016-ում հանդես է եկել 720 րոպե: Այդ ցուցանիշով երկրորդ տեղում է Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Լուիշ Նանին, որը խաղադաշտում անցկացրել է 706 րոպե: Երրորդ տեղը բաժանում են ֆրանսիացիներ Պատրիս Էվրան, Բակարի Սանյան ու Հուգո Լյորիսը՝ 660-ական րոպե:
Հիշեցնենք, որ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած եզրափակիչում պորտուգալացիները Ռուի Պատրիսիուի հրաշալի խաղի օգնությամբ լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթել էին Ֆրանսիային՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն: Պորտուգալիայի հավաքականը 25-րդ րոպեից խաղում էր առանց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, որը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել խաղը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.