12:50 11 հուլիսի, 2016Պորտուգալիայի հավաքականն ՈւԵՖԱ-ից 25.5 միլիոն եվրո կստանա Ֆրանսիայում ավարտված Եվրո-2016-ում տարած հաղթանակի համար:
Եզրափակիչում պարտված Ֆրանսիայի հավաքականը կստանա 23.5 միլիոն եվրո, գրում է France Football-ը:
Եվրո-2016-ին մասնակցած բոլոր հավաքականները խմբային փուլում հանդես գալու համար ստանալու են 8-ական միլիոն եվրո: Խմբային փուլում յուրաքանչյուր հաղթանակ թիմերին հարստացրել է եւս 1 միլիոն եվրոյով, իսկ ոչ ոքին՝ 500 հազար եվրոյով:
Հիշեցնենք, որ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած եզրափակիչում պորտուգալացիները լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթել էին Ֆրանսիային՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն: Պորտուգալիայի հավաքականը 25-րդ րոպեից խաղում էր առանց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, որը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել խաղը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.