Եվրո-2016-ի խորհրդանշական հավաքականը (ֆոտո)

11:18   11 հուլիսի, 2016

Goal.com-ը ներկայացրել է Ֆրանսիայում ավարտված ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականը: Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն դարձած Պորտուգալիայի հավաքականն ու եզրափակիչում պարտված ֆրանսիացիներն ունեն 3-ական ներկայացուցիչ:

Դարպասապահ. Հուգո Լյորիս (Ֆրանսիա):

Պաշտպաններ. Լեոնարդո Բոնուչի (Իտալիա), Ժերոմ Բոատենգ (Գերմանիա), Պեպե (Պորտուգալիա):

Կիսապաշտպաններ. Աարոն Ռեմզի (Ուելս), Տոնի Կրոս (Գերմանիա), Ռենատու Սանչեշ (Պորտուգալիա), Դիմիտրի Պայետ (Ֆրանսիա):

Հարձակվողներ. Անտուան Գրզիզման (Ֆրանսիա), Գարեթ Բեյլ (Ուելս), Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա):

Հիշեցնենք, որ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած եզրափակիչում պորտուգալացիները լրացուցիչ ժամանակում հաղթել էին նվազագույն հաշվով: Միակ գոլը 110-րդ րոպեին խփել էր փոխարինման դուրս եկած Էդերը: Պորտուգալիայի հավաքականը 25-րդ րոպեից խաղում էր առանց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, որը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել խաղը: Պորտուգալացիները Ֆրանսիային նախորդ անգամ հաղթել էին 41 տարի առաջ, իսկ վերջին 10 խաղերում հաջողությունն ուղեկցել էր ֆրանսիացիներին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.