10:03 11 հուլիսի, 2016Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի եզրափակիչի ժամանակ ու խաղից հետո տեղի ունեցած անկարգությունների պատճառով ձերբակալվել է 40 մարդ, հայտնում է Daily Mail-ը:
Երկրպագունական անկարգությունները սկսվել են Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած հանդիպումից առաջ, եւ ոստիկանները ստիպված են եղել նաեւ օգտագործել արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ: Միջադեպը տեղի է ունեցել Էֆելյան աշտարակի մոտ գտնվող երկրպագուական գոտում, որտեղ հավաքվել էին 90 հազար ֆանատներ: Ոստիկանների վարկածով՝ ֆանատներն այրել են մի քանի ավտոմեքենա: Բախումները շարունակվել են եզրափակիչ հանդիպման ընթացքում, իսկ խաղից հետո անկարգություններ են եղել նաեւ Ելիսեյան դաշտերում:
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի եզրափակիչում պորտուգալացիները լրացուցիչ ժամանակում հաղթել էին նվազագույն հաշվով՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն: Պորտուգալիայի հավաքականը 25-րդ րոպեից խաղում էր առանց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, որը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել խաղը:




















The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.