01:42 11 հուլիսի, 2016Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի եզրափակիչի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց պորտուգալացի Պեպեն, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած խաղում Մադրիդի «Ռեալի» պաշտպանը հանդես եկավ 120 րոպե:
Հիշեցնենք, որ պորտուգալացիները լրացուցիչ ժամանակում հաղթել էին նվազագույն հաշվով՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն: Պորտուգալիայի հավաքականը 25-րդ րոպեից խաղում էր առանց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, որը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել խաղը:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.