Եվրո-2016. Պորտուգալիա - Ֆրանսիա. Մեկնարկային կազմեր

21:46   10 հուլիսի, 2016

Հայտնի են ֆուտբոլի Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի հավաքականների մեկնարկային կազմերը Ֆրանսիայում ավարտին մոտեցող Եվրո-2016-ի եզրափակիչի խաղում:

Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Սեդրիկ, Պեպե, Ժոզե Ֆոնտե, Ռաֆայել Գերերո, Ուիլյամ Կարվալյու, Ադրիեն Սիլվա, Ռենատու Սանչես, Ժոաո Մարիու, Լուիշ Նանի, Կրիշտիանու Ռոնալդու:

Ֆրանսիա. Հուգո Լյորիս, Բակարի Սանյա, Լորան Կոսելնի, Սամյուել Ումտիտի, Պատրիս Էվրա, Բլեզ Մատյուիդի, Պոլ Պոգբա, Մուսա Սիսոկո, Դիմիտրի Պայետ, Անտուան Գրիզման, Օլիվյե Ժիրու:

Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում հուլիսի 10-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին: Խաղը կսպասարկի անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի եւ Ֆրանսիայի հավաքականների միջեւ նախորդ 10 դիմակայություններում հաղթել են ֆրանսիացիները: Պորտուգալացիները նախորդ անգամ Ֆրանսիային հաղթել են 41 տարի առաջ՝ 1975-ի ապրիլի 25-ին կայացած ընկերական խաղում (2:0):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։