Ֆրանսիական L'Equipe թերթը Եվրո-2016-ի եզրափակիչի օրը լույս է տեսել նաեւ պորտուգալերեն (ֆոտո)

18:24   10 հուլիսի, 2016

Ֆրանսիական հեղինակավոր L'Equipe թերթը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղի օրը լույս է տեսել 2 լեզվով՝ ֆրանսերեն ու պորտուգալերեն:

Դա արվել է Եվրո-2016-ի համար Ֆրանսիա ժամանած Պորտուգալիայի հավաքականի բազմաթիվ երկրպագուների համար:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ու Պորտուգալիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 10-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Պորտուգալիայի եւ Ֆրանսիայի հավաքականների միջեւ նախորդ 10 դիմակայություններում հաղթել են ֆրանսիացիները: Պորտուգալացիները նախորդ անգամ Ֆրանսիային հաղթել են 41 տարի առաջ՝ 1975-ի ապրիլի 25-ին կայացած ընկերական խաղում (2:0):  



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.