10:38 10 հուլիսի, 2016Marca-ն ներկայացրել է ֆուտբոլի Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի հավաքականների հավանական մեկնարկային կազմերը Ֆրանսիայում ավարտին մոտեցող Եվրո-2016-ի եզրափակիչի խաղում:
Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Սեդրիկ, Բրունու Ալվեշ, Ժոզե Ֆոնտե, Ռաֆայել Գերերո, Դանիլու, Ադրիեն Սիլվա, Ռենատու Սանչես, Ժոաո Մարիու, Լուիշ Նանի, Կրիշտիանու Ռոնալդու:
Ֆրանսիա. Հուգո Լյորիս, Բակարի Սանյա, Լորան Կոսելնի, Սամյուել Ումտիտի, Պատրիս Էվրա, Բլեզ Մատյուիդի, Պոլ Պոգբա, Մուսա Սիսոկո, Դիմիտրի Պայետ, Անտուան Գրիզման, Օլիվյե Ժիրու:
Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում հուլիսի 10-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին: Խաղը կսպասարկի անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի եւ Ֆրանսիայի հավաքականների միջեւ նախորդ 10 դիմակայություններում հաղթել են ֆրանսիացիները: Պորտուգալացիները նախորդ անգամ Ֆրանսիային հաղթել են 41 տարի առաջ՝ 1975-ի ապրիլի 25-ին կայացած ընկերական խաղում (2:0):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.