Եվրո-2016. Պեպեն մարզվել է Պորտուգալիայի հավաքականի ընդհանուր խմբում

19:40   9 հուլիսի, 2016

Ուելսի հավաքականի դեմ Եվրո-2016-ի կիսաեզրափակիչի հանդիպումը բաց թողած Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն սկսել է մարզվել թիմի ընդհանուր խմբում: «Ռեալի» ֆուտբոլիստն ուներ ազդրի մկանային վնասվածք:

33-ամյա Պեպեն կկարողանա մասնակցել Ֆրանսիայի դեմ եզրափակիչ հանդիպմանը, հաղորդում է Goal.com-ը:

Պորտուգալիա - Ֆրանսիա եզրափակիչը հուլիսի 10-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։