Եվրո-2016-ի հանդիպումները դիտել է 6 միլիարդ հեռուստադիտող

00:17   9 հուլիսի, 2016

Եվրո-2016-ի հանդիպումների ուղիղ հեռարձակումներին հետեւել է ընդհանուր 6 միլիարդ հեռուստադիտող ամբողջ աշխարհում, հաղորդում է Sky Sports-ը: Եվս 300 միլիոն հեռուստադիտող սպասվում է հուլիսի 10-ին Փարիզում կայանալիք Պորտուգալիա - Ֆրանսիա եզրափակիչի ժամանակ:

Մրցաշարի բացման հանդիպումը Ֆրանսիայի եւ Ռումինիայի միջեւ ունեցել է 200 միլիոն հեռուստադիտող: 2:1 հաշվով հաղթել էին ֆրանսիացիները: Մեծ Բրիտանիայում ամենադիտվածը 1/8 եզրափակիչի Անգլիա - Իսլանդիա հանդիպումն է՝ 15 միլիոն հեռուստադիտող: Իսլանդիայում այդ հանդիպումը դիտել է բնակչության 99 տոկոսը: 2:1 հաշվով հաղթել էին իսլանդացիները:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.