Եվրո-2016. Եզրափակիչից առաջ գավաթը կներկայացնի Չավին

23:02   8 հուլիսի, 2016

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Չավին հուլիսի 10-ին Փարիզի «Ստադ դը Ֆրանսում» Եվրո-2016-ի եզրափակիչ խաղից առաջ կներկայացնի չեմպիոնական գավաթը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը:

2012թ. Եվրոպայի առաջնությունում Չավին Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է չեմպիոն: Իսպանիայի հավաքականը Եվրո-2016-ում չկարողացավ պաշտպանել տիտղոսը:

Եվրո-2016-ի եզրափակիչում հանդես կգան Պորտուգալիայի եւ Ֆրանսիայի հավաքականները:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.