Տիգրան Մարտիրոսյանը զրկվել է մրցումների մասնակցելու իրավունքից

17:04   8 հուլիսի, 2016

2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի դոպինգ թեստերի նմուշների կրկնակի հետազոտման արդյունքում, ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Տիգրան Մարտիրոսյանի հանձնած նմուշի մեջ հայտնաբերվել է արգելված նյութ՝ ստանոզոլ, հաղորդում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Պեկինի Օլիմպիական խաղերում Տիգրան Մարտիրոսյանը 69 կգ քաշային կարգում նվաճել էր բրոնզե մեդալ: Հայ մարզիկը ժամանակավորապես զրկվել է միջազգային մրցումների մասնակցելու իրավունքից, մինչեւ Միջազգային օլիմպիական կոմիտեի եւ միջազգային ֆեդերացիայի վերջնական որոշումը:

2010թ. աշխարհի չեմպիոնն ու Եվրոպայի եռակի չեմպիոն, 2016թ. Եվրոպայի փոխչեմպիոն Տիգրան Մարտիրոսյանն այժմ հանդես է գալիս 77 կգ քաշային կարգում եւ Ռիո-2016-ում կլիներ Հայաստանի հավաքականում մեդալի գլխավոր հավակնորդներից մեկը: Սակայն նա զրկվել է նաեւ օգոստոսի 5-ին մեկնարկելիք Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.