12:10 7 հուլիսի, 2016Ոչ ոք չէր սպասում, որ մեր թիմն այսքան հեռու կգնա, ասել է Ուելսի հավաքականի առաջատար Գարեթ Բեյլը, որը մեկնաբանել Եվրո-2016-ի կիսաեզրափակիչում Պորտուգալիայից կրած պարտությունը 0:2 հաշվով:
«Հիմա բարդ է ինչ-որ բան վերլուծել, բայց մենք ակնհայտորեն հիասթափված ենք: Պետք է հպարտ լինենք, որ խաղադաշտում ներդրեցինք բոլոր ուժերը: Կփորձենք առավելագույնը քաղել այս մրցաշարում ստացած փորձից: Աջակցության համար մեծ շնորհակալություն մեր երկրպագուներին, նրանք պարզապես անկրկնելի էին:
Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա նա իսկական ռմբարկու է եւ նորից գոլ խփեց: Սակայն մեր պարտությունում մեղավոր ենք մենք: Ուելսի հավաքականը հպարտ թիմ է: Կշարունակենք լինել միասնական, կհավաքենք ուժերը եւ կշարժվենք առաջ: Ոչ ոք չէր սպասում, որ մեր թիմն այսքան հեռու կգնա: Հպարտ ենք մեզանով»,- Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Հիշեցնենք, որ պորտուգալացիները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ հուլիսի 10-ին անցկացվելիք եզրափակիչում կմրցեն Գերմանիա - Ֆրանսիա զույգի հաղթողի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.